Սուրամիում ամուսինը սպանել է կնոջը

30-ամյա կինը սպանվել է ամուսնու կողմից:  Դեպքը տեղի է ունեցել Սուրամիում (Խաշուրիի մունիցիպալիտետ, Շիդա Քարթլիի շրջան):

Կասկածյալը ձերբակալված է: Տեղում աշխատում են քրեագետները:

Հարևանների խոսքով` տղամարդը հոգեկան խնդիրներ ունի, որոնք ալկոհոլի ազդեցության տակ սրանում  են:  Բնակիչները հրացանի մի քանի  կրակոց են լսել`գիշերվա ժամը 3-ի սահմաններում:  Ընտանիքում 3 երեխա կա, դեպքի օրը նրանք տանը չեն եղել:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել  ՔՕ-ի 190 հոդվածի հատկանիշներով` «ընտանիքի անդամի կանխամտածված սպանություն` ծանրացուցիչ հանգամանքներով»:

Ըստ ՆԳՆ-ի տվյալների` 2020-ի հինգ ամիսների ընթացքում երկրում ընտանեկան բռնությունը հանցագործությունների շարքում երկրորդ տեղն  է զբաղեցնում` կողոպուտից հետո: