Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրենի հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի Կ. Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրեն Զազա Աբաշիձեի հետ, հաղորդել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։

Հաղորդագրության համաձայն՝ հունիսի 17-ին կայացած հանդիպմանն անդրադարձ է կատարվել Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի և Հայաստանի Մատենադարանի և Գիտությունների ազգային ակադեմիայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը։

ՀՀ դեսպանը նաև շրջայց է կատարել Ձեռագրերի ազգային կենտրոնում, որի ընթացքում ծանոթացել է կենտրոնի արխիվում պահվող հայերեն և վրացերեն ձեռագրերին։