Աջարիայում սկեսրայրը սպանել է հարսին

Աջարիայի Սալիբաուրի գյուղում սկեսրայրը հրազենով սպանել է իր հարսին, Interpresnews  լրատվականին շտապ բժշկական կենտրոնում հայտնել են, որ շտապ օգնության ժամանման պահին միջին տարիքի կինն արդեն մահացած է եղել։

Վրաստանի Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ սպանության գործով ձերբակալվել է 60 տարեկանից բարձր տղամարդ։

Փաստի առթիվ սկսվել է հետաքննություն «Քրեական օրենսգրքի» 108 հոդվածով, որը ենթադրում է դիտավորյալ սպանություն։