Կորոնավիրուսի տարածումը Վրաստանում ըստ շրջանների. դեկտեմբերի 9

Դեկտեմբերի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 734 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 174 383 է: 

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 895 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 145 287 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 38 մարդ, ընդհանուր՝ 1 614:

Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 1637
  • Աջարիա — 489
  • Իմերեթի — 823
  • Քվեմո Քարթլի — 372
  • Շիդա Քարթլի — 381
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 377
  • Կախեթի — 328
  • Գուրիա — 93
  • Մցխեթա Մթիանեթի — 143
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 18
  • Սամցխե-Ջավախեթի — 73: