Միջացառում Թբիլիսիում՝ հաջակցություն Իրանի կանանց

«Իրանի ազատության համար» կարգախոսով Թբիլիսիի «Դեդա էնա»
(մայրենի լեզու) այգում անցկացվել է Իրանում ընթացող բողոքի ակցիաներին աջակցող միջոցառում, որը բացվել է վրացի լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդեսով։

«Այն բեռը, որ իրենց վրա են վերցրել իրանցի կանայք, շատ ծանր է, և ես կարծում եմ, որ նրանք իրենց վրա են վերցրել ամբողջ աշխարհի կանանց բեռը», — ասել է ցուցահանդեսի մասնակիցներից Իրմա Շարիկաձեն։

Վրաստանում բնակվող իրանցի ակտիվիստ Մարիամ Շարիփին նշել է, որ հավաքի հիմնական ուղերձը Իրանի ժողովրդին աջակցելն է, իրանցի կանանց ձայնը բոլորին հասանելի դարձնելն ու նրանց պայքարին աջակցելը.

«Մենք ցանկանում ենք նրանց խրախուսել, որ չդադարեն բողոքի ակցիաները։ Մենք խնդրում ենք տարբեր երկրների կառավարություններին բոյկոտել Իրանի ներկա ռեժիմը և փակել Իրանի դեսպանատներն իրենց երկրներում», — «Ազատություն» ռադիոկայանին ասել է Մարիամ Շարիփը։