Այսօր` ապրիլի 16-ին, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալին։
Տեղեկությունը տարածել է Վրաստանում Հայաստանի դեսպանատունը` նշելով, որ քննարկել են երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր։
«ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Պաատա Պատիաշվիլիին։ Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր»,-նշված է հաղորդագրության մեջ։