Վարչապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մոտ  կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամ է հաստատվել։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի Կառավարության պաշտոնական էջից։ 

Նշվում է, որ Ղարիբաշվիլիի առողջական վիճակը լավ է, վերջինս շարունակում է աշխատել հեռավար: 

Ըստ տեղեկության՝ Ղարիբաշվիլին ամբողջությամբ պատվաստված է։ Վարչապետի մոտ «Օմիկրոն» հաստատվել է Covid-19-ի հերթական պլանավորված թեստավորման արդյունքում։ 

Նշենք, որ վերջին շաբաթվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակման ռեկորդային բարձր ցուցանիշներ են արձանագրվել: