Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն այսօր այցելել է Վրաստան իր կնոջ՝ փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ, հանդիպումներ է ունեցել Միխեիլ Կղավելաշվիլիի և Իրակլի Կոբախիձեի հետ։
Նա այսօր կհանդիպի նաև «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին։
Իլհամ Ալիևի այցից մեկուկես օր առաջ Վրաստանը կեսգիշերային դատական նիստից հետո երկրից արտաքսել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող և ակտիվիստ Աֆգան Սադիգովին։