2026 թվականի երկրորդ եռամսյակի դրությամբ Վրաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների 15.1%-ը Վրաստանի ռեզիդենտներ են, նշված է Վրաստանի ազգային բանկի՝ տուրիզմից ստացված եկամուտների վիճակագրության մեջ։
ՎԱԲ-ի պարզաբանմամբ՝ այս մարդիկ Վրաստանում են արդեն 1 տարուց ավելի կամ մտադիր են մնալ 1 տարուց ավելի ժամկետով։ Հենց դրա պատճառով, Արժույթի միջազգային հիմնադրամի մեթոդաբանությամբ, նրանք համարվում են Վրաստանի ռեզիդենտներ, և նրանց ծախսերը չեն ներառվում միջազգային ճանապարհորդություններից ստացված եկամուտների մեջ։
Նշենք՝ 2026 թվականի 6 ամսում Վրաստանը տուրիզմից ստացել է 1.931 միլիարդ դոլարի եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտավորապես 0.9%-ով նվազած ցուցանիշ է։ Վրաստանի ազգային բանկի տվյալներով՝ անցյալ տարի նույն ժամանակահատվածում եկամուտը կազմել էր 1.971 միլիարդ դոլար։