Ռիկոթիի թունելում երթևեկությունը կարգելվի

Նոյեմբերի 14-ին ժամը 08։00-ից մինչև 18։00-ը Ռիկոթիի թունելում երթևեկությունը կարգելվի։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի ավտոճանապարհային վարչությունը:

Ըստ տեղեկության՝ արգելքի պատճառով երթևեկությունը կտեղափոխվի թունելից դուրս՝ ներքին ճանապարհ:

«Երթևեկությունն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո», — ասված է ճանապարհների վարչության տարածած հաղորդագրությունում: