«Վրացական երազանք» կուսակցության համագումարը տեղի կունենա վաղը

«Վրացական երազանք» կուսակցության համագումարը տեղի կունենա վաղը՝  մայիսի 11-ին, Մթածմինդայի Անդերվիլ ակումբում:

Համագումարին կընտրվեն կուսակցության նոր նախագահն ու նոր քաղխորհուրդը:

Ինչպես հայտնի է, կուսակցության նախագահ կընտրվի Բիձինա Իվանիշվիլին: Այժմ «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնը զբաղեցնում է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Համագումարը տեղի կունենա 16:00-ին: Աշխատանքային համագումարին կմասնակցեն կուսակցության պատվիրակներ և քաղաքական թիմի անդամներ:

Թողնել պատասխան