Ռուս զինվորականները վրաց բժիշկ են առևանգել

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության փոխանցմամբ, այսօր ռուս զինվորականները առևանգել են վրացի տրավմատոլոգ Վաժա Գափրինդաշվիլիին:

Վրաստանի պետական անվտանգության ծառայության փոխանցմամբ, առևանգման հետ կապված գործում է թեժ գիծ, տեղեկացված է ԵՄ դիտորդական առաքելությունը, աշխատանքներ են տարվում քաղաքացուն ազատ արձակելու կապակցությամբ:

Նշենք, որ հոկտեմբերի 24-ին Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի զինվորականները ձերբակալել էին ԵՄ դիտորդական առաքելության դիտորդներից մեկին: Ավելի ուշ նրան ազատ են արձակել: