Երեկվա օրը համառոտ. դեկտեմբերի 1

Ելույթ ունենալով ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 30-րդ լիագումար նիստում, Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին ռուսական օկուպացիոն ուժերի կողմից Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրիի սպանությունը էթնիկ վրացիների նկատմամբ հերթական բռնության ակտ է որակել:

Ռուսաստանի ագրեսիան վտանգի տակ է դնում տարածաշրջանի անվտանգությունը, ասել է Դարչիաշվիլին:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովին, որն անցկացվում է Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Դուբայում։

Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը և բարեփոխումների մասին հարցերն են եղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի Դուբայում կայացած հանդիպման օրակարգում:

Վրաց-ռուսական սահման տանող Վրաստանի ռազմավիրական Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Քվեշեթի-Կոբի հատվածում 1,5 կմ երկարությամբ նոր թունել է հորատվել:

Վրաստանի կառավարությունը միանում է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի 16-օրյա արշավին, որն անցկացվում է ամեն տարի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը։

Վրաստանում գործում է 2 086 պետական ​​և 210 մասնավոր դպրոց:

Վրաստանի խորհրդարանը հաստատել է զորակոչիկների համալրման նոր կանոնը: