Ծերաքվիում կնշվի «Ջավախիշվիլիոբա 2023»-ը

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի Ծերաքվի գյուղում կնշվի «Ջավախիշվիլիոբա 2023»-ը:

Տոնը կազմակերպել է Մառնեուլիի քաղաքապետարանը: Հայտարարության համաձայն՝ տոնը կնշվի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:00-ին:

Տոնը նվիրված է վրացի ականավոր գրող Միխեիլ Ջավախիշվիլիի տարեդարձին: Հյուրերը հնարավորություն կունենան շրջել թանգարանով, ունկնդրել մինի-դասախոսություն «Դրվագներ՝ Միխեիլ Ջավախիշվիլիի ստեղծագործությունից» թեմայով և բակում դիտել «Հայացք դեպի ապագա» ներկայացումը։

Միջոցառման մուտքն ազատ է:

Նշենք, որ Ջավախիշվիլիի տոնն ավանդաբար նշվում էր ամեն տարի նրա ծննդավայր Ծերաքվի գյուղում, սակայն 1991 թվականից ավանդույթը մոռացության էր մատնվել։ 2015 թվականից Ջավախիշվիլիի 135-ամյակին նվիված միջոցառմամբ Մառնեուլիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տոնը վերածնվել է: