Ընդդիմությունն ինը պայմանները կատարելու հնարավորություն է խնդրում

Տվեք մեզ հնարավորություն, և Եվրահանձնաժողովի բոլոր ինը պայմանները կկատարվեն ամենակարճ ժամկետում՝ առանց որևէ խնդրի, այսօր՝ նոյեմբերի 9-ին, խորհրդարանում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության անդամ Թինա Բոկուչավայի հետ համատեղ կայացած ճեպազրույցում ասել է «Ռազմավարությունը Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն:

Վաշաձեի կարծիքով, իշխող «Վրացական երազանքը» չի պատրաստվում կատարել Եվրահանձնաժողովի 9 պայմանները: Ըստ նրա՝ «Վրացական երազանքը» նորից «ըմբշամարտ կսկսի» 9 պայմանները չկատարելու համար:

ՄԱՇ խորհրդարանական խմբակցության նախագահ Թինա Բոկուչավայի խոսքով, իրենց ակնկալիքն այն է, որ «չնայած ռուսական կառավարության (նկատի ունի «Վրացական երազանքին»- խմբ.) կանխամտածված դիվերսիաներին», վրաց ժողովրդի ձայնն ավելի բարձր և լսելի էր, և ելնելով դրանից՝ Եվրամիությունը դրական որոշում կկայացնի։

Նրա խոսքով, այժմ անհրաժեշտ է, որ երկիրն առաջ գնա անդամակցության ճանապարհով և սկսի Վրաստանի անդամակցության բանակցությունները` ինչպես Ուկրաինայի և Մոլդովայի դեպքում։

««Ռուսական երազանքը» չի կատարի այս պայմանները, դրա համար անհրաժեշտ է ժողովրդավարական, արևմտամետ իշխանություն»,- ասել է Բոկուչավան։

Վրաստանի քայլերը ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու ճանապարհին