Turkish Airlines-ը Թբիլիսի –Ստամբուլ հատուկ չվերթներ է սկսում

Turkish Airlines ավիաընկերությունը վերականգնում է Վրաստանից Թուրքիա չվերթները:

Օգոստոսի 29-ից  սեպտեմբերի 26-ը չվերթներ են իրականացվելու մեկ ուղղությամբ` Թբիլիսի-Ստամբուլ: Չվերթների հաճախականությունը`  շաբաթական 1 անգամ` շաբաթ օրերին: Տեղեկությունը հաստատել են  Վրաստանում Թուրքիայի դեսպանությունը և  Թբիլիսիի ու Բաթումիի օդանավակայանները կառավարող` TAV Urban Georgia ընկերությունը:

Հիշեցնենք` ավելի վաղ վրաստանյան իշխանությունները որոշում էին կայացրել կանոնավոր չվերթների արգելքը երկարաձգել մինչև   սեպտեմբերի 30: Մինչ այդ պահը կանոնավոր չվերթների իրավունք ունի միայն 3 միջազգային ավիափոխադրող`  Airbaltic, AirFrance և Lufthansa: