9 նոր դեպք, 1-ը բուժաշխատող է. Կորոնավիրուսը Վրաստանում

Վրաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 9 մարդ:

Վարակվածներից մեկը բուժաշխատող է: 4 նոր պացիենտները նախկինում հաստատված դեպքերի կոնտակտներ են: 3-ը ներմուծված դեպքեր են, 1-ի վարակման աղբյուրն անհայտ է: Նոր վարակակիրների վիճակը մասնագետները գնահատում են բավարար:
4 մարդ նախօրեին ապաքինվել ու դուրս է գրվել:

Վրաստանում պանդեմիայի ողջ ընթացքում վարակվածների ընդհանուր թիվն, ըստ StopCov.ge-ի` 1394 է: Եվս 41 քաղաքացի բուժման համար Վրաստան տեղափոխվել էր արտերկրից (արտերկրում վարակված ու բուժման համար հայրենիք տեղափոխված Վրաստանի քաղաքացիների վիճակագրությունը կառավարությունն առանձին է ներկայացնում): Ապաքինվածների ընդհանուր թիվը 1132 է: Մահացել է 17 մարդ: Կարանտինում 6900 մարդ է, բժիշկների հատուկ հսկողության տակ` 278:

Ըստ Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ու հանրային առողջության կենտրոնի տվյալների` օգոստոսի 21-ի դրությամբ երկրում PCR մեթոդով թեստավորվել է 327,4 հազար մարդ: Արված PCR թեստերի ընդհանուր թիվը 332,5 հազար է: