Թբիլիսիից Ստամբուլ, Կիև և Մինսկ ուղղություններով չարտերային չվերթներ են նշանակվել

Թբիլիսիի միջազգային օդանավակայանից Ստամբուլ, Թել-Ավիվ և Մինսկ ուղղություններով չարտերային թռիչքներ են նշանակվել:  Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունն արդեն հրապարակել է չվացուցակը.

  • Օգոստոսի 25— Israir ավիաընկերություն, Թբիլիսի-Թել-Ավիվ (6:55 -18:40),
  • Օգոստոսի 27 –  Belavia ավիաընկերություն,  Թբիլիսի-Մինսկ (03:45 — 05:45),
  • Օգոստոսի 29–Turkish Airlines, Թբիլիսի-Ստամբուլ ( 03:55 — 05:30),
  • Սեպտեմբերի 3 –Belavia, Թբիլիսի-Մինսկ (03:45 — 05:45),
  • Սեպտեմբերի 3 –Yanair, Թբիլիսի-Կիև (10:00 — 12:00),
  • Սեպտեմբերի 5— Turkish Airlines, Թբիլիս-Ստամբուլ (03:55 — 05:30),
  • Սեպտեմբերի 6 — Pegasus Airlines, Թբիլիսի-Ստամբուլ (03:50 — 05:20),
  • Սեպտեմբերի 9 –Skyup Airlines, Թբիլիսի-Կիև (08:45 — 10:45):

Հիշեցնենք` Վրաստանի իշխանությունները  նախորդ շաբաթ երկարաձգել են կանոնավոր չվերթների արգելքը` մինչև սեպտեմբերի 30: Սահմանափակումները չեն տարածվում այն միջազգային ուղիղ չվերթների վրա, որոնք իրականացվում են Թբիլիսիի միջազգային օդանավակայանի և Մյունխենի (Գերմանիա), Փարիզի (Ֆրանսիա) և Ռիգայի  (Լատվիա) օդանավակայանների միջև:

Չվացուցակին ամբողջությամբ կարելի է  ծանոթանալ գործակալության ֆեյսբուքյան էջում` https://www.facebook.com/GeorgianAviation/photos/a.416831735008054/3370736189617579/?type=3&theater