Երկրաշարժ Վրաստանում

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել:

Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քվեմո Քարթլիում՝ Դմանիսի մունիցիպալիտետում։

Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.1 մագնիտուդ, խորությունը՝ 6 կմ։ Երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով 08:58-ին։

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։