Փարվանայի լեռնանցքը բաց է երթևեկության համար

Ձնամաքրման աշխատանքների արդյունքում՝ դեկտեմբերի 30-ի ժամը 10։30-ի դրությամբ, ներպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94 կմ-110 կմ (Փարվանայի լեռնանցք) հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը բաց է։

Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։