Սահմանը հատելու մասին տեղեկանքն այսուհետ կտրվի Արդարադատության տան մասնաճյուղերում

Արդարադատության տան մասնաճյուղերում այսուհետ քաղաքացիները կարող են նոր ծառայությունից օգտվել․ նրանք կարող են ստանալ «տեղեկանք` Վրաստանի պետական սահմանը հատելու մասին»:

Վրաստանի ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալության հետ համագործակցության արդյունքում նոր ծառայության համար անհրաժեշտ բոլոր գործընթացներն արդեն ավարտված են: Վերոնշյալ տեղեկանքը ՆԳՆ ծառայությունների գործակալության կողմից տրվող երկրորդ ամենապահանջվող փատաթուղթն է: Այն կտրվի ՆԳՆ կողմից գրանցված տվյալների հիման վրա, որտեղ քաղաքացու կողմից Վրաստանի պետական սահմանը հատելու մասին տեղեկատվություն կլինի:

Տեղեկանքի գինը կախված է, թե քանի օրում կտրվի այն․ 5 աշխատանքային օրում տալու դեպքում կկազմի 20 լարի, 3 օրում` 35 լարի, 1 օրում` 45 լարի: