Հույս ունենք՝ գարնանային նստաշրջանում օմբուդսմեն ընտրել. Պապուաշվիլի

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, Վրաստանում գործող  հասարակական կազմակերպությունները (ՀԿ) ի սկզբանե փորձել են ընդդիմության հետ միասին առաջադրել հանրային պաշտպանության թեկնածուներ:

Ըստ Պապուաշվիլիի՝ խորհրդարանական մեծամասնությունը հույս ունի, որ հանրային պաշտպանը կընտրվի գարնանային նստաշրջանի բացումից հետո։

«Հույս ունենք, որ փետրվարին, երբ բացվի գարնանային նստաշրջանը, խորհրդակցությունների արդյունքում կկարողանանք համաձայնության գալ և հանրային պաշտպան ընտրել…»,- ասել է խորհրդարանի նախագահը:

Ի դեպ, Վրաստանի հանրային պաշտպանի ընտրության համար խորհրդարան է ներկայացվել 18 թեկնածություն: Այս պահին խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության միջև խորհրդակցությունները շարունակվում են 8 թեկնածուների շուրջ։

Օմբուդսմենի ընտրությունը պահանջում է առնվազն 90 պատգամավորի աջակցություն։ Նշենք, որ նախկին հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի լիազորությունների ժամկետը լրացել է 2022 թվականի դեկտեմբերի 10-ին։