«Լելո» կուսակցության անդամը ձերբակալվել է պատգամավորի հետ միջադեպից հետո

«Լելո հանուն Վրաստանի» կուսակցության անդամ Վախտանգ Ռոբաքիձեին Ախալցիխեի շրջանային դատարանը 3-օրյա վարչական ազատազրկման է ենթարկել:

«Անրի Օխանաշվիլիի անձնական բանտարկյալն եմ… Նրան երկրի դավաճան եմ անվանել: Այդ պատճառով ոստիկանություն է զանգահարել, ձերբակալել են ինձ ու 3 օրով ազատազրկել: Չգիտեմ, թե ինչու է զանգել, ուղղակի չկարողացավ ներել, որ երկրի դավաճան անվանեցի: Ասել եմ իրականությունը»,- հայտարարել է Ռոբաքիձեն:

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար Անրի Օխանաշվիլիի և Ռոբաքիձեի միջև միջադեպ է տեղի ունեցել Բակուրիանիում:

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Ռոբաքիձեն ձերբակալվել է ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար:

Տարածված տեղեկությունների համաձայն, «Լելո հանուն Վրաստանի» կուսակցության անդամ Վախտանգ Ռոբաքիձեն վիրավորել է Անրի Օխանիշվիլիին: