Սամտրեդիա-Գրիգոլեթի արագընթաց մայրուղու երրորդ՝ 12 կիլոմետրանոց հատվածի շինարարությունն ավարտվել է և բացվել է երթևեկության համար, հայտնել է Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Ըստ նախարարության՝ նշված հատվածի առաջին՝ 6 կիլոմետրանոց հատվածը (Լանչխութի-Լեսան), երթևեկելի է դարձել 2025 թվականի վերջին, և այս փուլում մնացած 6 կիլոմետրը նույնպես շահագործման է հանձնվել։
«Նախագծի շրջանակներում կառուցվել է 12 կիլոմետրանոց, 4 գոտի ունեցող ասֆալտբետոնե ճանապարհ, 6 կամրջային անցում, 2 տրանսպորտային հանգույց:
Նոր ճանապարհը անցնում է Գուրիայի մարզով, Լանչխութի քաղաքով և Լանչխութիի մունիցիպալիտետի գյուղերով՝ Գվիմբալաուրիով, Քվեմո Չիբաթիով և Նիգոեթիով։
52 կիլոմետրանոց Սամտրեդիա-Գրիգոլեթի մայրուղին կառուցվում է չորս հատվածով։ Այս պահին երթևեկությունը լիովին բաց է երկրորդ, երրորդ և չորրորդ հատվածներում, աշխատանքները շարունակվում են առաջին հատվածում։