Գրեթե 50 հազար տուգանք՝ առանց ուղեվարձի երթևեկելու համար

2022 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածում քաղաքային տրանսպորտի բոլոր երեք տեսակներով՝ մետրո, միկրոավտոբուս և ավտոբուս, առանց ուղեվարձի երթևեկելու համար սահմանվել է ընդհանուր առմամբ 155 հազար 556 տուգանք։

Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունից InterPressNews-ին հայտնել են, որ տուգանքի չափը կազմում է 3 մլն 111 հազար 120 լարի։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2022 թվականին սահմանվել է ընդհանուր առմամբ 105 հազար 692 տուգանք, իսկ 2023 թվականի առաջին չորս ամսում արդեն իսկ սահմանվել է 49 հազար 864 տուգանք:

2022 թվականին ամենաշատ տուգանքը՝ 64 հազար 850, սահմանվել է ավտոբուսով, իսկ ամենաքիչը՝ 10 հազար 650, մետրոյով առանց ուղեվարձի երթևեկելու համար։ 2022-ին միկրոավտոբուսով առանց ուղեվարձի երթևեկելու համար 30 հազար 192 տուգանք է նշանակվել։

2023 թվականին ամենաշատ տուգանքը՝ 25 հազար 144, սահմանվել է ավտոբուսով, ամենաքիչը՝ 867, մետրոյով առանց ուղեվարձի երթևեկելու համար։ Միկրոավտոբուսով առանց ուղեվարձի երթևեկելու համար սահմանվել է 23 հազար 853 տուգանք:

Հիշեցնենք՝ Թբիլիսիում 20 լարի տուգանք է կիրառվում քաղաքային տրանսպորտով, մասնավորապես՝ ավտոբուսով առանց ուղեվարձը վճարելու երթևեկելու համար. 30 օրվա ընթացքում չվճարելու դեպքում տուգանքը կրկնապատկվում է` հասնելով 40 լարիի: