Կարևորվել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուին, տեղեկանում ենք Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջից:

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների հարաբերությունները։ Ըստ հաղորդագրության՝ կարևորվել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը, ընդգծվել է այդ ուղղությամբ կապերի հետագա ամրապնդման խնդիրը:

«Զրույցի ընթացքում ուշադրություն է դարձվել ԵՄ-ին Վրաստանի անդամակցությանը Լեհաստանի ուժեղ աջակցության կարևորությանը։ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, Վրաստանը ողջունում է Լեհաստանի աջակցող հայտարարությունները բոլոր հնարավոր ձևաչափերով՝ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու առումով»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: