Թբիլիսիում կորոնավիրուսով մեկ օրում վարակվածների թիվը նվազել է

Վրաստանում վերջին մեկ օրում 1709 մարդ է վարակվել կորոնավիրուսով. Կարակակիրների մեծ մասը կրկին մայրաքաղաք Թբիլիսիում է, սակայն նախորդ օրերի  հետ համեմատ` թիվը կրճատվել է: 

1 709 նոր վարակվածներից  445-ը Թբիլիսիում են, երեկ  636 էր:
Աջարիայում ` 437 (նախօրեին` 333), Իմերեթիում` 388 (նախօրեին` 320)։ Քվեմո Քարթլիում  32 նոր դեպք կա, Շիդա Քարթլիում` 125, Գուրիայում` 35, Սամեգրելոյում` 151, Կախեթիում`  40, Մցխեթա-Մթիանեթիում` 12, Սամցխե-Ջավախքում`  44:

Ներկայումս ակտիվ դեպքերի թիվը  18 364 է,  4 209-ը բուժվում է  հիվանդանոցում:

Ծանր հիվանդների թիվը  511 է: Արհեստական շնչառության սարքին միացված է  128 հիվանդ:

 Վրաստանում վերջին  1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է  1709-ով:  Նոր դեպքերի մասին հայտնում է stopcov.ge կառավարական հատուկ կայքը:

Մեկ օրում ապաքինվածների թիվը 2075 է:

Վրաստանում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը փետրվարի 26-ին էր: Մինչ օրս լաբորատոր հաստատվել է  35 567 դեպք: Ապաքինվել է  16 904 պացիենտ: Մեկ օրում կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների հետևանքով ևս 20 մարդ է մահացել: Մահացածների ընդհանուր թիվը դարձավ 273: Կարանտինում 3 324 մարդ է, ստացիոնարում հետազոտվում  է 4 209 մարդ, քովիդ-հյուրանոցներում` 2 346:

Հիշեցնենք` նախօրեին  վարակի դեպքերի թիվը  1 731  էր, ապաքինվածներինը` 2 197: