Սպասվում է անձրև և ամպրոպ

Հոկտեմբերի 9-ի օրվա երկրորդ կեսից մինչև հոկտեմբերի 11-ի ցերեկը արևմտյան Վրաստանում, իսկ արևելյան Վրաստանում մինչև հոկտեմբերի 10-ի կեսօր սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, ծովում հնարավոր է 3-4 բալ ալեկոծություն։

Գործակալության փոխանցմամբ, սպասվող առատ տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի վարարումների, լեռնային շրջաններում սողանքային-հեղեղային գործընթացների: