Գ. Կվիրիկաշվիլի. Մենք վայելում ենք ժողովրդի աջակցությունը

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին  հատուկ  հայտարարությամբ  դիմել է  երկրի քաղաքական ուժերին: Կառավարության ղեկավարը կոչ է արել  հնարավորինս  կարճ ժամանակահատվածում ընդունել  քաղաքական  կուսակցությունների վարքագծի մասին օրենսգիրքը: Վարչապետը  հույս է հայտնել, որ  օրենսգրքին կմիանան երկրի բոլոր  քաղաքական ուժերը:

«Հայտնի է, որ երկրի օրենսդիր մարմինն արդեն իսկ քննարկման է դրել  հարցը, ինչը ողջունելի է: Սակայն կարևոր է,  որ օրենսգրքի սկզբունքների շուրջ համաձայնություն լինի.  համաձայնություն առ այն, որ կուսակցությունները  չեն օգտագործի   բռնի մեթոդներ,  ատելության լեզու,  մրցակիցների  հանդեպ  վիրավորանք, չեն իրականացնի արժանապավությունը վիրավորող գործողություններ և կհարգեն բոլորի կարծիքը»:

Կվիրիկաշվիլին իր  կոչն  է ուղղել  նաև «Վրացական երազանք» կուսակցության անդամներին:

«Բոլորին կոչ եմ անում`  թույլ չտալ, որ  վարչական ռեսուրսներն  օգտագործվեն քաղաքական նպատակներով: Մեր իշխանության առավելությունը  մրցակիցների  և նրանց տեսակետի հանդեպ հարգալից վերաբերմունքն է : Պետք է պահպանենք մեր դիրքերը, որպեսզի որևէ մեկը չկասկածի մեր գործի արդարությանը: Մենք այլ միջոցների դիմելու կարիք չունենք, քանի որ  ինչպես և անցյալում վայելում ենք  ժողովրդի աջակցությունը»:

Կվիրիկաշվիլին դիմել է նաև ոտիկաններին՝  նշելով, որ նրանք պետք է ապահովեն  ոչ միայն անվտանգությունն, այլև անի  ամեն ինչ  հնարավոր լարվածությունից խուսափելու համար: Կվիրիկաշվիլին իրավապահներին  կոչ է արել  ուշադրությունը կենտրոնացնել հատկապես  շրջանների վրա, որտեղ բախումների հավանականությունը ավելի մեծ է:

Վրաստանի Կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջիջելավան հայտարարել է, որ նախարարությունը ակտիվ աշխատում է ԲՈՒՀ-ն ու դպրոցները քաղաքական գործընթացներից  զերծ պահելու ուղղությամբ:

Նախարարը,  արձագանքելով կառավարության ղեկավարի նախընտրական քարոզարշավի մասին հայտարարությանը, նշել է. «Հասկանալի է, նախընտրական շրջան է,  և շատերը կցանկանան դպրոցներն ու ԲՈՒՀ-երը  ընդգրկել այդ  գործընթացներում: Մենք  ամեն ինչ կանենք, որ դա տեղի չունենա, առավել ևս, որ վարչական ռեսուրսների օգտագործումը նախընտրական քարոզարշավի նպատակով անթույլատրելի է»,-հայտարարել է Կրթության և գիտության նախարարը:

Շարունակելով դպրոցների քաղաքականացման թեման,  Ջիջելավան տեղեկացրել է, որ վերջերս  դպրոցներից մեկում քաղաքական բնույթի տեսանյութ է  ցուցադրվել: Նման միջոցները  անթույլատրելի համարելով, նախարարը ասել է.
«Բոլորին խնդրում և կոչ եմ անում ուսումնական հաստատությունները չընդգրկվել այդ գործընթացներում»:

Տեղեկացնում է http://www.interpressnews.ge/ -ն:

Թողնել պատասխան