ԵՄ արտգործնախարարները միաձայն հավանություն են տվել Վրաստանի համար վիզայի ազատականացմանը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն  ողջունել է ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների` հունիսի  20-ին ընդունած  որոշումը:  

«Արտգործնախարարների նիստը շատ կարևոր է Եվրամիության համար.  ինչպես գիտեք Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչ  Ֆեդերիկա Մոգելինին նիստից  հետո նշել է, որ Վրաստանը կատարել է ստանձնած  բոլոր պարտականությունները,  և հետևաբար որոշումը կընդունվի շատ շուտով: Սա շատ կարևոր քայլ էր ԵՄ կողմից»: Ինչ վերաբերում է հստակ ժամկետներին,  Ջանելիձեն նշել է, որ  ժամկետի սահմանումը  կարող է սխալ ընկալվել հասարակության կողմից`  արդյունքում  դառնալով հուսահատությունների պատճառ:

Միխեիլ Ջանելիձեն նշել է նաև, որ  հունիսի 20-ին արդյունավետ  հանդիպումներ է ունեցել  Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված  Ռազմավարական գործընկերության  խարտիայի շրջանակներում:  Ինչ վերաբերում է ԱՄՆ  պետքարտուղար Ջոն Քերրիի Վրաստան այցին,  նախարարը նշել է, որ այցի  օրը  դեռ հստակեցված չէ:  Տեղեկացնում է Ինտերպրեսնյուսը:

Հավելենք, որ որոշ լրատվամիջոցների համաձայան,  Ջոն Քերրիի Վրաստան այցը նախատեսված է հուլիսի սկզբին:

Թողնել պատասխան