ԱԱՀ կառավարումը կլինի ԵՄ ստանդարտներին համահունչ. Գախարիա

«Վրաստանում ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) կառավարումը կլինի ճիշտ այնպիսին, ինչպիսին է Եվրամիությունում»,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Վարչապետը նշել է, որ դա կօգնի վրացական բիզնեսին, առաջին հերթին` միջին բիզնեսին:

«Այսօր մենք քննարկում ենք նոր բարեփոխումների մասին օրենսդրական փոփոխությունները, որոնք վերաբերում են ավելացված արժեքի հարկի սկզբունքները ԵՄ սկզբունքներին համահունչ դարձնելուն: Այս օրինագիծը ներկայացրել է ֆինանսների նախարարությունը և դրա նպատակն է, որ ԱԱՀ կառավարումը դառնա ճիշտ այնպիսին, ինչպիսին է Եվրամիությունում: Իհարկե, սա կօգնի վրացական բիզնեսին, առաջին հերթին` միջին բիզնեսին»,- հայտարարել է Գախարիան: