Մինչև 2008 թվականը սկսված, սակայն չավարտված շինարարությունները աջակցություն կստանան

Մինչև 2008 թվականը սկսված, սակայն չավարտած շինարարությունների համար նպաստները կշարունակվեն մինչև 2026 թվականը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Վարչապետը նշել է, որ նման դեպքեր շատ են և այդ պատճառով է ծրագիրը երկարաձգվում:

«Հիշեցնեմ, որ 2015 թվականին Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել մինչև 2008 թվականը սկսված և չավարտված շինարարությունների աջակցության վերաբերյալ: Մենք որոշում ենք կայացրել այս ծրագիրը երկարաձգել մինչև 2026 թվականը: Սա շատ արդյունավետ ծրագիր է»,- հայտարարել է Գախարիան: