Վրաստանի քաղաքացիներն ընտրություն կկատարեն 48 կուսացության ու 2 բլոկի միջից

Վրաստանում այսօր՝ հոկտեմբերի 31-ին, խորհրդարանական ընտրություններ են: Քաղաքացիները ընտրության հնարավորություն կունենան 50 ընտրական սուբյեկտի՝ 48 քաղաքական կուսակցության ու 2 դաշինքի (բլոկի) միջև: Բացի կուսակցություններից, ընտրություններին մասնակցում են նաև անկախ մեծամասնական պատգամավորներ:

ԿԸՀ-ն մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ բոլոր ընտրատեղամասերը բացվել են ճիշտ ժամանակին: Շրջիկ քվեատուփերով ևս արդեն մեկնարկել է քվեարկության գործընթացը:

Հիշեցնենք՝  ըստ ԿԸՀ-ի գործում է 3 657 ընտրատեղամաս, կարանտինային գոտում կամ ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտրողների համար ստեղծվել են 127 հատուկ հանձնաժողովներ:

2020 թվականի սեպտեմբերի 9-ի տվյալներով՝ Վրաստանում ընտրողների ընդհանուր քանակը կազմում է 3 511 338: