Վրաստանի քաղաքացիները Գերմանիա կարող են մեկնել առանց պատվաստման վկայականի

Հունիսի 1-ից Վրաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել Գերմանիա առանց պատվաստումը հավաստող փաստաթղթի։ Այս մասին հայտնում է Վրաստանում Գերմանիայի դեսպանատունը։

«Գերմանիա մուտք գործել ցանկացողների համար այլևս պարտադիր չէ ներկայացնել պատվաստման վկայական կամ կորոնավիրուսի թեստ։

Պատվաստման վկայականը պահանջվում է միայն այն մարդկանց համար, ովքեր Գերմանիա ժամանում են այն երկրներից, որտեղ կորոնավիրուսը գերակշռում է։ Վրաստանն ընդգրկված չէ այդ երկրների ցանկում»,- ասվում է Գերմանիայի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։