Ցխինվալին Թբիլիսիին մեղադրում է կրակ բացելու մեջ

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, թե վրացական կողմից կրակ է բացվել:

«Նոյեմբերի 5-ին, ժամը 18:00-ին, Խաշուրիի շրջանի Կոբի գյուղից, որտեղ վրացական ոստիկանական հավելյալ ուժեր են կենտրոնացված, սահմանի ուղղությամբ անհայտ անձանց կողմից 10-15 անգամ կրակ է բացվել»,- ասվում է տեղական «Ռեսի» լրատվամիջոցի տարածած տեղեկատվության մեջ:

Նույն տեղեկատվության համաձայն` զոհեր չկան և ոչ էլ ենթակառուցված է վնասվել: