Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է մինչև 13 միլիոն ԱՄՆ դոլար

2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Վրաստանի արտաքին առևտրային շրջանառությունը ապրանքների գծով (բացառությամբ չհայտարարագրված առևտրի) կազմել է 12,925.4 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 5.8 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ: Այս տեղեկությունը հրապարակել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Ըստ ծառայության՝ արտահանումը կազմել է 3,876.3 միլիոն ԱՄՆ դոլար (աճել է 20.0 տոկոսով), իսկ ներմուծումը՝ 9,049.1 միլիոն ԱՄՆ դոլար (աճել է 0.7 տոկոսով):

Geostat-ի տվյալներով՝ Վրաստանի բացասական առևտրային հաշվեկշիռը 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է 5,172.9 միլիոն ԱՄՆ դոլար, որը կազմում է արտաքին առևտրային շրջանառության 40.0 տոկոսը։