Եղանակը Վրաստանում

Վրաստանում մինչև փետրվարի 17-ը կպահպանվի ցուրտ և ժամանակ առ ժամանակ տեղումնառատ եղանակ։ Փետրվարի 13-ից կփչի արևմտյան ուժեղ քամի, լեռնային շրջաններում հնարավոր է բուք։ Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Օդի ջերմաստիճանը ցերեկը հարթավայրերում կլինի +2, +7 աստիճանի սահմաններում։ Օդի 0-ից ցածր ջերմաստիճանը գիշերը կպահպանվի Վրաստանի արևելյան շրջաններում, իսկ ցերեկը՝ երկրի լեռնային շրջաններում։

Թբիլիսիում փետրվարի 10-ին սպասվում է ձյուն և մառախուղ, իսկ փետրվարի 11-ից կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 13-ից սպասվում է քամու ուժգնացում՝ հյուսիս-արևմտյան ուղղությամբ։ Գիշերը կգրանցվի բացասական ջերմաստիճան (-2, -4), ցերեկը՝ +5, +7 աստիճան տաքություն։