Գախարիան պատրաստ է գնալ խորհրդարան և պատասխանել հարցերին

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, կառավարությունը պատրաստ է գնալ խորհրդարան և պատասխանել հարցերին: Գախարիան հայտարարել է, որ մարտի 31-ից, երբ երկրում արտակարգ դրություն հայտարարվեց, երկրի կառավարման հետ կապված որոշակի հարցեր են առաջացել, հետևաբար նա պատրաստ է պատասխանել այդ հարցերին:

«Հասկանում եմ, որ մարտի 31-ից մայիսի 22-ն արտակարգ դրության պայմաններում ենք ապրում: Այս վիճակը կառավարության կողմից որոշակի հաշվետվողականություն է ենթադրում: Հարցերը հիմնականում վերաբերում են վերջին երկու ամսվա ընթացքում երկրի կառավարմանը: Պատրաստ ենք բացատրություններ տալ խորհրդարանի ամբիոնից: Արդեն նամակ եմ ուղարկել խորհրդարանի խոսնակին, որ պատրաստ ենք գալ խորհրդարան և պատասխանել բոլոր հարցերին»,- հայտարարել է Գախարիան: