Կայացել է Սադախլո-Բագրատաշեն անցակետի նոր կամուրջի հիմնարկեքը

Խորհրդանշական հիմնաքարի տեղադրմամբ այսօր մեկնարկել են Սադախլո-Բագրատաշեն անցակետի նոր կամուրջի բուն շինարարական աշխատանքները։ Հաղորդում են Հայաստանի Հանրապետության կառավարությունից։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը և Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն։

Նոր կառուցվող և «Բարեկամության» անունը ստացած ենթակառուցվածքը բաղկացած է լինելու երկու կամուրջներից՝ յուրաքանչյուրը մեկ ուղղությամբ, 1մ հեռավորությամբ, երկու երթևեկելի գոտիներով և մայթով: Կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ:

Մեկնարկել են Սադախլո-Բագրատաշեն անցակետի կամրջի կառուցման աշխատանքները