Այսօր կքննարկվի 2020 թվականի բյուջեի վերջնական տարբերակը

Վրաստանի խորհրդարանի այսօրվա լիագումար նիստում պատգամավորները կքննարկեն 2020 թվականի պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակը:

Խորհրդարանի ֆինանսաբյուջետային կոմիտեի նախագահ Իրակլի Կովզանաձեի խոսքով, բյուջեի վերանայված տարբերակում կառավարությունը հաշվի է առել խորհրդարանի դիտողությունների զգալի մասը:

Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի գլխավոր մասը սոցիալական ուղղության ծախսերն են: 2020 թվականի բյուջեի համաձայն, ավելանում է ինչպես մանկավարժների, այնպես էլ բուժաշխատողների և զինվորների աշխատավարձերը:

Հատկանշական է, որ խորհրդարանական ընդդիմությունը 2020 թվականի բյուջեի օրինագծին չի աջակցում: Նրանք հայտարարել են քաղաքական բոյկոտ: