Հին անվադողերով լցված մայթերը

Թբիլիսիի կենտրոնական պողոտաներից մեկի՝ Ճավճավաձեի պողոտայի վերականգնման աշխատանքների ժամանակ, մայթերը լցվել են հին անվադողերով և ավազի պարկերով:

Այս թեմայով սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումներ են ծավալվել: Օգտատերերը քննադատում են քաղաքապետարանի կողմից նման կերպ վերականգնումը:

«Ճավճավաձեի պողոտայում ստորգետնյա աղբարկղեր պետք է տեղադրվեն, իսկ մինչ այդ  մայթերը ժամանակավորապես լցված կմնան անվադողերով ու ավազի պարկերով», — պարզաբանում է Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահի տեղակալ Իրակլի Զարքուան:

Զարքուայի խոսքով, սա արվել է անվտանգության համար. «մեր համաքաղաքացիների անվտանգության համար քաղաքապետարանը որոշեց ժամանակավորապես այսպես լցնել այս հատվածները»: