Սաակաշվիլին Տատունաշվիլիի մահվան մեջ մեղադրում է Իվանիշվիլիին

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Ցխինվալիի հիվանդանոցում օրեր առաջ մահացած Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլիի հարցի շուրջ։

 Նա Տատունաշվիլիի մահվան մեջ մեղադրում է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին և նրա հիմնադրած «Վրացական երազանք» կուսակցությանը: Սաակաշվիլին գրում է, որ Թբիլիսիում նստած է մի իշխանություն, որը Ռուսաստանին է փոխանցում վրաց մարտիկների ցուցակը:

«Բացի այդ, Ծուլուկիանին (արդարադատության նախարար, խմբ.) վրաց զինվորականների սխալները ճանաչելու հարցով լոբինգ է անում Հաագայում: Իսկ նախագահ Մարգվելաշվիլիի աշխատակից Աննա Դոլիձեն այս հարցերի շուրջ համագործակցում էր ռուսական կազմակերպության հետ»,-հայտարարել է նախագահը:

Սաակաշվիլին իր գրառման մեջ նաև ցավակցություն է հայտնել Տատունաշվիլիի ընտանիքին։

Թողնել պատասխան