ՄԱԿ-ը հայտարարություն է տարածել Տատունաշվիլիի մահվան առիթով

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակը պահանջել է Արչիլ Տատունաշվիլիի գործով անաչառ հետաքննություն իրականացնել։

«Մտահոգված ենք փետրվարի 22-ին Ցխինվալիում ձերբակալված Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլիի մահվան առիթով: Նրա մահվան հանգամանքները պարզելու համար  փաստերի անաչառ ու թափանցիկ հետաքննություն ենք պահանջում, նաև գործին աջակցելու մեր պատրաստակամությունը հայտնում»,-ասված է ՄԱԿ-ի տարածած հայտարարությունում:

Վրաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ, նախարար Միխեիլ Ջանելիձեն Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ Ալ  Հուսեյնիի հետ նախատեսվող հանդիպմանը կանդրադառնա Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքում օրինախախտ գործողության արդյունքում զոհված Արչիլ Տատունաշվիլիի հարցին:

Թողնել պատասխան