Ստուգվում է առցանց վարկային ծառայությունների ոլորտը

Վերջին շրջանում առցանց վարկերի պահանջարկը Վրաստանում մեծացել է: Մարդիկ ուզում են արագ գումարներ ստանալ:

Պետությունը սկսում է մտածել այս ոլորտում վերահսկողությունը խստացնելու մասին: Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Քումիսշվիլին կարծիք է հայտնել, որ այս հարցը պետք է կարգավորվի Վրաստանի Կենտրոնական բանկի կողմից: Այժմ Կառավարությունը այս ուղղությամբ օրենդրական նախաձեռնություն է պատրաստում: Հիմնական շեշտը դրվում է վիրտուալ վարկերի ոլորտը իրավական դաշտ տեղափոխելու մեխանիզմներ մշակելու վրա:

Նախարարը ցավում է, որ բնակչությունը չի տիրապետում այն գիտելիքներին, որոնք կօգնեն պաշտպանվել այս ոլորտի հնարավոր վտանգներից: «Խոսքը չի գնում լուրջ և վստահելի ծառայությունների մասին: Նրանց կողքին ընդհատակյա շատ առաջարկներ կան և պետության խնդիրն է, որ սպառողները ստանան համապատասխան ծառայություն` առանց վտանգների»:

Թողնել պատասխան