Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին 2008-ի ռուս-վրացական պատերազմի համար

Ռուսական Russia Today լրատվական գործակալության գլխավոր խմբագիր և ռուսական քարոզչամեքենային ակտիվորեն լծված հայազգի Մարգարիտա Սիմոնյանին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է «Պատվո շքանշանով», հայտնում է Accent.ge-ն:

Ըստ տեղեկության՝ պարգևատրման արարողության ժամանակ Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին բոլոր արյունալի պատերազմների և հանցագործությունների համար, որոնք Ռուսաստանը կատարել կամ հրահրել է Պուտինի ռեժիմի օրոք, այդ թվում՝ Չեչնիայում, երբ Գրոզնի քաղաքը հողին հավասարեցվեց, և հազարավոր մարդիկ սպանվեցին, իսկ 2008 թվականի ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի ժամանակ հազարավոր մարդիկ զոհվեցին։

«Շնորհակալ եմ մարդակերներին ահաբեկելու համար, դուք մեզ խոստացել էիք ավելի քան 20 տարի առաջ, երևի հիշում եք ձեր անմոռանալի «բուլինգ» արտահայտությունը, 20 տարի առաջ թույլ չտվեցիք, որ մեր Կովկասը խլեն ձեզանից… Շնորհակալություն, որ 2008-ին չթողեցիք, որ անուղեղ մարդակերներն «ուտեն» Հարավային Օսիան ու Աբխազիան։ Շնորհակալ եմ մի քանի տարի առաջ Ղարաբաղում կոտորածը դադարեցնելու համար…»,- ասել է Սիմոնյանը։