Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանը նշում է հիմնադրման 100-ամյակը

Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանը նշում է հիմնադրման 100-ամյակը: Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հանդիսավոր ընդունելությանը հյուրընկալել է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և աշխարհի շուրջ 50 երկրներից ժամանած պատվիրակությունների ներկայացուցիչներին:

Մարգվելաշվիլին իր ելույթում ընդգծել է երկրի զարգացման գործում համալսարանի կարեւորության մասին:

ԹՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումները կտևեն երեք օր: Պետական համալսարանի և եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև նախատեսվում է ստորագրել փոխըմբռնման հուշագրեր:

Նշենք, որ Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի 100-ամյա հոբելյանն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո:

Թողնել պատասխան