Թբիլիսիում վթարի հետևանքով հետիոտն է մահացել

Թբիլիսիի Վազիսուբանի թաղամասում մեքենան հարվածել է կին հետիոտնի, հետո՝ երեք մեքենայի:

ՆԳՆ-ի տեղեկատվությամբ, տեղի ունեցածի հետևանքով հետիոտնը մահացել է: Սկսվել է հետաքննություն Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածի 6-րդ մասով, ինչը նշանակում է տրանսպորտային երթևեկության կանոնների խախտում, որը հանգեցրել է մարդկային կյանքի կորստի:

Netgazeti-ի տեղեկատվությամբ, վարորդը վթարի ժամանակ եղել է ալկոհոլի ազդեցության տակ: