Հրդեհվել է «Լիբերթի» բանկի Բաթումիի մասնաճյուղերից մեկը

Բաթումիում Լուկա Ասաթիանիի և Փարնավազ թագավորի փողոցների խաչմերուկում գտնվող «Լիբերթի» բանկի շենքը հրդեհվել է։ Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։

Հրդեհի հետեւանքով վնասվել է բանկի շենքն ու գույքը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Այս պահին հրդեհը մարված է։

Տեղում աշխատում են ՆԳՆ աշխատակիցները, տարածքը փակված է դեղին ժապավենով։