Մենք այս բաժանարար գիծը որպես միջազգային սահման չենք ընդունում. Վես Միտչել

«10 տարի առաջ այստեղ պատերազմ է եղել։ Ես այսօր այստեղ եմ, որպեսզի հիշեցնեմ Ռուսաստանի իշխանություններին, որ այդ իրադարձություններն աշխարհը չի մոռացել»,-հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վես Միտչելը շփման գծի մոտակայքում գտնվող Օձիս գյուղ այցելության ժամանակ:

Տեղում առկա իրավիճակը ամերիկացի պաշտոնյային փոխանցել են Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն և ՊԱԾ-ի վերլուծական բաժնի ներկայացուցիչները:

«Մենք այս բաժանարար գիծը որպես միջազգային սահման չենք ընդունում: Մեզ անհանգստացնում է այս գծի մոտակայքում ապրող վրացիների անվտանգությունը: Դատապարտում ենք Վրաստանի քաղաքացիների ձերբակալության, տանջանքների ու  սպանությունների դեպքերը, կոչ անում ՌԴ-ի իշխանություններին կատարել 2008 թվականին կրակի դադարեցման մասին համաձայնությամբ ստանձնած միջազգային պարտավորությունները, հրաժարվել այս շրջանների ճանաչումից: ԱՄՆ-ն հավատարիմ է մնում Վրաստանին և նրա անվտանգությանը»,-interpressnews-ի փոխանցմամբ, հայտարարել է Վես Միտչելը:

 

 

Թողնել պատասխան