Զուրաբ Աբաշիձե . «Ես չեմ ասել, թե վիզայի ազատականացումը Ռուսաստանի շնորհիվ ենք ստացել»

Ռուսաստանի հետ բանակցություններում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է պատասխանել երկրի օրենսդիրների հարցերին: Միևնույն ժամանակ Աբաշիձեն կարծում է, որ ընդդիմադիր Միացյալ ազվգային շարժման ներկայացուցիչները ճիշտ չեն հասկացել իր հայտարարությունը, որի պատճառով նրան խորհրդարան են կանչում:

«Մեր խորհրդարանն ինձ համատ շատ սիրելի է, այդ թվում նաեւ այն պատճառով, որ Քութայիսիում այն հորս անվան փողոցի վրա է գտնվում: Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե ես ասել եմ, որ ԵՄ-ի հետ վիզայի ազատականացումը Ռուսաստանի շնորհիվ է տեղի ունեցել, ապա այդպիսի բան չի եղել: Ես ասել եմ, որ մեր Եվրոպական ծրագիրը հաջողությամբ իրագործելու գրավականներից մեկն այն է, որ մենք նվազեցրել ենք ատրաքին վտանգները, այդ թվում` Ռուսաստանի հետ երկխոսության միջոցով»,-հայտարարել է Աբաշիձեն:

Թողնել պատասխան